‘Թբիլիսիում սկսվել է արշավ՝«Ազատություն Մերաբիշվիլիին»’

905

Թբիլիսիում արշավ է սկսվել՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին ազատ արձակելու պահանջով: Առաջին հսկայական ցուցապաստառը՝ «Ազատություն Վանո Մերաբիշվիլիին» մակագրությամբ, այսօր հայտնվել է օդանավակայան տանող ճանապարհին՝ կուսակցության գրասենյակի շենքի ճակատին: Ենթադրվում է, որ նման ցուցապաստառներ կհայտնվեն նաև քաղաքի այլ վայրերում:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին տեղեկացրել է պատիժների իրականացման դեպարտամենտի փոխնախագահ Նատո Գուգավան՝ Մերաբիշվիլին դադարեցրել է հացադուլը, և նրա բանտախցում հեռուստացույց է տեղադրվել, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘«Կոնֆեդերացիայի գավաթի» քաղաքներում կարգուկանոնը կհսկեն զինվորական ստորաբաժանումները’
Հաջորդ հոդվածը‘Կոժարի այցը հետաձգվել է Սերժ Սարգսյանի պատճառով. ասել են՝ «արտասահմանում բուժվում է»’