‘Թբիլիսիում փակվում է ամենահին՝ Օրթաչալայի բանտը’

962

Թբիլիսիի N1 բանտը, որ գտնվում է Օրթաչալայի շրջանում, երկուշաբթի պաշտոնապես կփակվի: Ինչպես Trend-ին հաղորդել են Վրաստանի պատիժների իրականացման և իրավաբանական օգնության նախարարությունից, Օրթաչալայի բանտի կալանավորների վերաբաշխումն այլ ուղղիչ հաստատությունների միջև արդեն սկսվել է և կավարտվի այսօր: Պատիժների իրականացման նախարարությունում պարզաբանել են, որ Օրթաչալայի բանտը փակվում է կալանավորների կեցության համար անտանելի պայմանների պատճառով: Բանտի փակումը կկատարվի պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարիի, պատգամավորների և միջազգային կազմակերպությունների ներկայությամբ: 

Նախորդ հոդվածը‘ԿԳՆ-ի տվյալներով դասադուլը չի հաջողվել’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա’