‘Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է (լուսանկարներ)’

1576

Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար: Այս մասին ահազանգ է ստացվել դեկտեմբերի 26-ին` ժամը 00.28-ին: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 ԼՏ 173 պետհամարանիշի և «Վազ-112» մակնիշի 1502 պետհամարանիշի «Վեռոնա» տաքսի սերվիսին պատկանող ավտոմեքենաները: Կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Պատահարի հետևանքով «Վազ-112»-ի վարորդ՝ 1964 թ.-ին ծնված Գ. Աբրահամյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, «Մերսեդես» մակնիշի վարորդ՝ 1987թ.-ին ծնված Ս. Մկրտչյանը, ուղևոր՝ 1991թ.-ին ծնված Տ. Վարդանյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ Տ. Վարդանյանի վիճակը ծանր է (գտնվում է կոմայի մեջ), Ս. Մկրտչյանինը՝ միջին ծանրության, Հ. Ալեքյանինը՝ կայուն ծանր:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում վրեժից դրդված տղամարդը վրաերթի է ենթարկել 23 դպրոցականի’