‘Թեժ քննարկում ՀԾԿՀ-ում. Մանուկյանը պահանջում է բացատրել, թե ինչո՞ւ էին թաքցնում Վրաստանից հոսանք գնելու փաստը’

1719

Մինչ դրսում ցուցարարները պահանջում են չթանկացնել էլեկտրաէներգիան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է «քննարկումները»՝ գինը բարձրացնելու վերաբերյալ:

Քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց զեկուցող Բաղրամյանին. «Կարդացե՞լ եք Քառյակի հայտարարությունը: Ունենք կետ, որտեղ քաղաքական ուժերը դիմել են իշխանություններին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ իրավիճակի, աուդիտի, ֆինանսական ելքերի ու մուտքերի հետ կապված, ու մինչ այդ դիմել ենք, որ այդ հարցը չքննարկենք: Ի՞նչն է ձեզ խանգարում այս հարցը այսքան հրատապ մտցնել, երբ նույն լսումների ժամանակ նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորները մտահոգություն են հայտնել՝ այս խնդրի հետ կապված»: Ի պատասխան՝ Բաղրամյանը հայտարարեց, թե հրատապությունը, իբրեւ թե, կապված է ընկերությունների ֆինանսական խնդիրների հետ, եւ կա հավելյալ ծախսերի անհրաժեշտություն, որը պետք է ներառվի նոր գնի մեջ: Ի պատասխան՝ Մանուկյանը հայտարարեց, որ պատրաստվում է սենսացիոն տեղեկություն հաղորդել եւ դիմելով Բաղրամյանին՝ նշեց. այն դեպքում, երբ Հայաստանը միշտ էլեկտրաէներգիա էր մատակարարում Վրաստանին, պարզվում է, որ մենք արդեն քանի տարի հոսանք ենք գնում Վրաստանից: «Երբեւէ սրա մասին որեւէ տեղեկություն, մի բառ խոսե՞լ եք: Մասնագետները բացառում էին, որ մենք Վրաստանից հոսանք առնենք, ցույց տվեք ձեր հաշվետվության մեջ այդ թվերը, եւ ինչո՞ւ ենք առնում, մենք ինքաբավ ենք, չէ՞: Սա ի՞նչ սենսացիա է»: Բաղրամյանը նորից, կիսաձայն ու թղթից կարդալով, կցկցտուր հայտարարեց, թե սենսացիա չկա, տնտեսական նկատառումներով այդ հոսանքը գնում են Վրաստանից ու հետո այն վաճառում Իրանին:

 

Նախորդ հոդվածը‘Դրսում՝ ակցիա, ներսում՝ «քննարկում են» թանկացման հարցը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Ցուցարարները փակել են փողոցը ‘