‘Թել-Ավիվում հարձակում է գործվել ամերիկյան դեսպանատան վրա’

975

Իսրայելցի ոստիկանները նոյեմբերի 20-ին ձերբակալել են Թել-Ավիվում ԱՄՆ դեսպանատան պահապանի վրա հարձակված տղամարդուն, հաղորդում է Reuters-ը: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը զինված է եղել դանակով և կացինով: Նա փորձել է սպանել պահապանին , սակայն ընդամենը վիրավորել է: Հետաքննությունը փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը և հարձակման դրդապատճառները: Դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում իրադրության հերթական սրացման ֆոնին, երբ ՑԱԽԱԼ-ն արդեն մեկ շաբաթ է՝ հարվածներ է հասցնում Գազայի հատվածի նպատակակետերին, իսկ այնտեղից էլ շարունակում են անկառավարելի հրթիռներով գնդակոծել Իսրայելի հարավային շրջանները: Այս հակամարտությունում ԱՄՆ-ը իսրայելամետ դիրքորոշում է գրավել՝ հայտարարելով, որ պաշտպանում է Երուսաղեմի գործողությունները:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը փոխզիջման առաջարկ արեց ՀՀԿ-ին` արտահերթ նիստի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը’