‘Թել Ավիվում նացիստական ռեժիմին զոհ գնացած միասեռականների հիշատակին հուշարձան է բացվել’

1079

Թել Ավիվը առաջին իսրայելական քաղաքն է դարձել, որտեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Հոլոքոստի միասեռական զոհերի հուշարձան է բացվել:

Քաղաքի կենտրոնում կանգնեցված հուշարձանն իրենից ներկայացնում է վարդագույն եռանկյունի. այդպիսի նշան էին անում նացիստական ճամբարներում պահվող միասեռականների վրա: Հուշարձանի վրա անգլերենով, եբրայերենով եւ գերմաներենով գրված է՝ «Ի հիշատակ նրանց, ովքեր նացիստական ռեժիմի կողմից հալածվել են իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով»:

Տարբեր տվյալներով, նացիստները սպանել են հինգից տասնհինգ հազար միասեռականների: Նման հուշարձաններ ավելի վաղ կանգնեցվել են Ամստերդամում, Բեռլինում, Սան-Ֆրանցիսկոյում եւ Սիդնեյում:

Նախորդ հոդվածը‘ՄՕԿ-ի անդամ. Սոչիի օլիմպիադայի գումարների 1/3-ը գողացվել է’
Հաջորդ հոդվածը‘Մի հապաղիր, կրակիր… «պավիշենյա» կտան. «ՀԺ»’