Թեկնածու-երկրների կարգավիճակ Ուկրաինային և Մոլդովային

297

Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային թեկնածու-երկրների կարգավիճակ է տվել։

Նման որոշում է կայացվել Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, նախևառաջ, ի նշան աջակցության Կիևին Մոսկվային դիմակայելու հարցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նշել է, որ Միությունը Ուկրաինային նաև գործնական աջակցություն է ցուցաբերում, իսկ Ռուսաստանի դեմ նա պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինա ներխուժման հենց ամենասկզբից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԵՄ անդամների պատրաստակամությունը՝ իր երկիրն ընդգրկելու իրենց շարքերում։ «Սա մեր հաղթանակն է։ Մենք սպասել ենք 120 օր և 30 տարի։ Մենք կհաղթենք թշնամուն ու կհանգստանանք։ Կամ, հավանաբար, սկզբում կվերակառուցենք Ուկրաինան, հետո կհանգստանանք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի հարևան Մոլդովան, որ նույնպես թեկնածու-երկրի կարգավիճակ է ստացել և սահմանակից է Ուկրաինային, նույնպես պոկված շրջան ունի և կարող է հարձակման ենթարկվել։

Կիևի և Քիշնևի նկատմամբ ԵՄ-ի հիմնական պահանջներն են՝ վերջ դնել կոռուպցիային և ամրացնել պետության իրավական հիմքերը։ Նույնն է ակնկալվում նաև Թբիլիսիից, սակայն Վրաստանին առայժմ ԵՄ անդամության փոխարեն խոստացել են ընդամենը եվրոպական հեռանկար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչու եւ Կարուանայի հաղթանակները
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը վճռական է տրամադրված Կալինինգրադի շուրջ իրավիճակում