‘Թեհրան. Մոնիսը հետախուզվում էր խարդախության կասկածանքով’

1085

Իրանը հայտարարել է, որ դեռևս 14 տարի առաջ ավստրալական իշխանություններին է դիմել Ման Հարոն Մոնիսին արտահանձնելու խնդրով, ով դեկտեմբերի 15-ին Սիդնեյի սրճարանում 16 ժամ շարունակ պատանդ էր պահել սրճարանի աշխատակիցներին և այցելուներին ու սպանվեց դեկտեմբերի 16-ին՝ սրճարանի վրա ոստիկանության գրոհի ժամանակ:

Թեհրանը հաղորդել է, որ 2000 թ. Ավստրալիան հրաժարվել է Մոնիսին հանձնել Իրանին, քանի որ Իրանն ու Ավստրալիան արտահանձնման վերաբերյալ պայմանագիր չունեն: Իրանի ոստիկանության պետ, գեներալ Իսմայիլ Ահմադի Մոհադդամը լրագրողներին տեղեկացրել է, որ Իրանում Մոնասի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել խարդախության համար: Նա նաև հայտնել է, որ Իրանում Մոնիսը հայտնի էր Մանտեկի անունով: Նա 1996 թ. զբոսաշրջության գործակալություն էր հիմնել, յուրացրել էր հաճախորդների փողերն ու փախել, նախ՝ Մալայզիա, այնտեղից էլ, կեղծ անվան տակ՝ Ավստրալիա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարկեդոնով. Հարավային Կովկասում խաղի ընդհանուր կանոններ մշակելու բոլոր շահագրգիռ խաղացողների ձգտումը դեռ չի երևում’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն Իրաքում և Սիրիայում թալանած արժեքները վաճառում են Արևմուտքի հավաքորդներին’