‘Թեհրան. «Նոր պատժամիջոցները փակում են դիվանագիտության դռները»’

756

Երեկ Վաշինգտոնում հայտարարել են, որ Իրանի և իրանական ղեկավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվում: Դրանք վերաբերում են, մասնավորապես, այաթոլլա Ալի Խամենեիին և թույլ չեն տա երկրի հոգևոր առաջնորդին օգտվելու ամերիկյան ֆինանսական համակարգից: Պատժամիջոցներ են սահմանվել նաև իրանցի զորահրամանատարների նկատմամբ:

Թեհրանից խորհուրդ է հնչել, որը ձևակերպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Տահտ-Ռավանչին. «Մենք մտադիր չենք տեղի տալու այն ճնշումներին, որոնք այսօր ԱՄՆ-ը գործադրում է Իրանի նկատմամբ: Մենք բոլորս ականատես ենք դարձել մեր երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն: Խելամիտ ոչ մեկն այնպիսի  երկխոսության չի գնա, որտեղ պայմանները բացակայում են, ու բացի այդ՝ քեզ սպառնում են»:

Երեքշաբթի առավոտյան Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները ընդմիշտ փակում են դիվանագիտության խողովակները»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի գործով Վերաքննիչի որոշումը՝ այսօր, 16:00-ին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան. Իշխանությունները զիջումներ են խոստանում, ընդդիմությունը՝ բողոքի նոր ակցիաներ’