‘Թենիսիստի հումորը սուր քննադատության է արժանացել. Տեսանյութ’

840

Թենիսի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին սուր քննադատության է ենթարկվում ամերիկացի Սերենա Ուիլյամսին ծաղրանմանակելու համար, որը նա ցուցադրել է Սան-Պաուլուում:

Ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ ցուցադրական հանդիպման ժամանակ 22-ամյա դանիացին նմանակել է Ուիլյամսի փարթամ մարմինը՝ սրբիչը մտցնելով վերնաշապիկի տակ:

Սակայն այդ հումորը մարզաշխարհի կողմից միանշանակ չի ընդունվել: Շատերը այն անվանել են «ծայրահեղ», իսկ սոցցանցի բազմաթիվ օգտատերեր այն որակել են «ռասիստական»:

Ամերիկյան The View թոք-շոուի ժամանակ հաղորդավարներից Շերի Շեփարդը անդրադառնալով այս թեմային, նշել է. «Ես գիտեմ, որ նրանք մտերիմ են, բայց բոլոր դեպքերում այդ ծաղրանմանակումը տհաճ տպավորություն է թողնում: Մարդիկ հաճախ են ծաղրում մեր մարմնի տարբեր մասերը, եւ ինձ հաճելի չէ տեսնել, թե ինչպես են այդպես վարվում Սերենա Ուիլյամսի հետ»:

Հանրահայտ դերասանուհի Վուպի Գոլդբերգը նույն հաղորդման ժամանակ շարուակել է թեման. «Սերենային ծաղրանմանակում են շատերը. եւ տղամարդիկ, եւ կանայք: Ինձ հետաքրքիր է. ինչո՞ւ հենց նրան: Ի՞նչ են գտել նրա մեջ: Մաշկի գո՞ւյնն է պատճառը»,- Գոլդբերգի խոսքն է մեջբերում Jetmag.com-ը:

.

Նախորդ հոդվածը‘Ռոզա Ծառուկյան. Այսօր մինչև օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խորհուրդ ԱԳՆ-ին՝ ինչպես օգտվել twitter-ից’