‘Թեքսասում մահապատժի են ենթարկել 500-րդ հանցագործին’

874

52-ամյա Քիմբեռլի Մաքարթին մեղավոր է ճանաչվել թոշակառու կնոջն առանձնակի դաժանությամբ  սպանելու մեջ և մահապատժի ենթարկվել Թեսքսասում: Նա դարձել է 500-րդ հանցագործը, որն այս նահանգում  մահապատժի է ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում: Պատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով:

Մահապատիժը, որպես պատժի առավելագույն չափ, կիրառվում է ԱՄՆ 50 նահանգներից 32-ում: Ողջ երկրում երեք տասնամյակների ընթացքում, ինչ վերացվել է մահապատժի կիրառման արգելքը, այդ պատժին ենթարկվել է 1300 մարդ: Ամենից հաճախ մահապատիժը կիրառվում է հենց Թեքսասում, որի բնակչության մեծ մասը դեմ է արտահայտվել նահանգի քրեական օրենսդրությունը մեղմացնելուն: Ներկա պահին նահանգի բանտախցերում մահապատժի դատավճիռն ի կատար ածելուն են սպասում 282 դատապարտյալներ, հաղորդում է ИТАР-ТАСС –ը: 

Նախորդ հոդվածը‘ԱնՏԻԿՈմարին՝ նոր դեղ տառաճանաչ մոծակների դեմ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլացիների հաղթանակն ու Նեյմարի տարօրինակ համբույրները’