Թիերի Անրի․ VAR-ը սպանում է խաղի ուրախությունը

284

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Թիերի Անրին քննադատել է ֆուտբոլում VAR համակարգի կիրառումը։

«Ֆուտբոլում հետ ենք մնում զարգացման միտումներից, շատ բան պետք է սովորենք։ Ամերիկյան ֆուտբոլում, ռեգբիում, կրիկետում, թենիսում որոշումներն ընդունվում վայրկյանների ընթացքում։ Ինձ նյարդայնացնում է VAR-ը, որը դանդաղ է։

Որոշումն ընդունում է բեռնատարում կամ մեկ այլ վայրում նստած ինչ-որ մեկը։ VAR-ն էլ միայն հիշեցնում է իրավիճակը, որոշում չի ընդունում։

Գոլ խփելուց հետո նույնիսկ չգիտես ուրախանս, թե սպասես։ VAR-ը սպանում է խաղի ուրախությունը»,- Անրիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

VAR-ն առաջին անգամ կիրառվել է 2016-ին հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում։

Նախորդ հոդվածըԼրջանալու և չլրջանալու միջև ընտրության երկրորդ շանսը․ ՉԻ
Հաջորդ հոդվածըԹալանել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստի առանձնատունը