‘Թիլերսոն. Դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ’

5834

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ, գրում է The Times of Israel-ը:

Ավելի վաղ Երուսաղեմի գործերով նախարար Զեեւ Էլկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի մի քանի տարի՝ հողատարածք գտնելու և անվտանգության բոլոր պահանջներին համապատասխանող նոր դեսպանատուն կառուցելու համար: Նա հույս է հայտնել, որ դա կարվի հնարավորինս սեղմ ժամկետում:

«Դա անմիջապես արվող բան չէ: Հավանաբար՝ երեք տարուց ոչ շուտ, և դա նույնպես բավական հավակնոտ է»,- Թիլերսոնի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աբասը հայտարարել է, թե ողջ աշխարհը դեմ է Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշմանը’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Անվտանգության վտանգ’