‘Թիվ 1 ընտրատարածքում գրանցվել է պատգամավորության երկու թեկնածու, թիվ 35-ում՝ մեկը’

867

Այս պահի դրությամբ թիվ 1 և 35 ընտրատարածքներում առաջարվել են երեք թեկնածուներ: Այս մասին iLur.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:  

«Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում այս պահի դրությամբ առաջադրվել է երկու թեկնածու՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը և Հանրապետական կուսակցությունից Ռոբերտ Սարգսյանը: Իսկ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանը»,- տեղեկացրեց Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վերջնական արդյունքները կլինեն այսօր երեկոյան: Նշենք, որ հոկտեմբերի 18-ն այս երկու ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է:

Հիշեցնենք, որ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ թիվ 1 ընտրատարածքում հանրապետական Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» միջադեպից հետո մանդատը վայր դրեց, իսկ թիվ 35-ից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Վիտալի Բալասանյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ: 

Նախորդ հոդվածը‘2013թ. հունվարին կարող է տեղի ունենալ «Բարսելոնա»-«Ռեալ» հերթական կլասիկոն’
Հաջորդ հոդվածը‘Միլանի կենտրոնում McDonald’