‘Թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական տվեց’

2363

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այդ մասին այսօր դպրոցում`ուսուցիչների եւ ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

«Հրաժարականի դիմումը քաղաքապետին է տրված ընթացք տալու համար։ Կա ընթացակարգ և ամեն ինչ պետք է կատարվի օրենքի սահմաններում: Եթե մի դպրոցում ղեկավարը սիրված չէ, առնվազն բարոյական չէ դպրոցում աշխատելը», — հայտարարել է նա: 

Հիշեցնենք, որ երեկ մմի խումբ աշակերտներ ցույց էին իրականացրել դպրոցի շենքում, իսկ ուսուցիչներն էլ տնօրենի հրաժարականը պահանջող ստորագրահավաք էին սկսել: Նրանք Ազիզյանին մեղադրում էին դպրոցը քաղաքականացնելու, ընտրական գործընթացներին ստիպողաբար խառնելու եւ կոռուպցիոն գործարքների մեջ:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ագուերոն կվերականգնվի վնասվածքից և կմասնակցի ԱԱ-2018-ին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Կրկին պատգամավորին հրաժարական պարտադրելու հակասահմանադրականության մասին’