‘Թիվ 38-ից նոր պատգամավորը ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանն է’

917

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն, թիվ 38 ընտրատարածում նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ազգային ժողովի պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:

Ըստ ԿԸՀ տվյալների, ընտրատարածքի 18 695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 802 ընտրող: Արմեն Կարապետյանը ստացել է 6 971 ձայն, «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը`  1 449: 

Թիվ 38-ում պատգամավորական մանդատը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը ՄԱԿ-ում խոսել է Սիրիայի, ԼՂ խնդրի եւ Ցեղասպանության մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա’