‘Թիվ 38-ում «ժառանգության» թեկնածուն պատրաստվում է բողոքարկել քվեարկության արդյունքները’

768

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել քվեարկության արդյունքները:

«Հիմա տեքստի վրա ենք աշխատում այն մասին, որ ընտրություններն ընթացել են մեծ կեղծիքներով, այսինքն՝ օգտագործել են բոլոր իշխանական լծակները, իշխանական ռեսուրսն իրենց քաղաքապետերով, իրենց մարզպետերով, իրենց կոմբինատի (ծանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի-խմբ.) դիրեկտորներով, բոլոր գյուղերի գյուղապետերով մեկ հոգու դեմ են դուրս եկել, չհաշված՝ բաժանել են մեծ քանակությամբ ընտրակաշառք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:

Սամվել Հայրապետյանը նաև նշել է, որ երեկ, դեռ ընտրությունները չավարտված ինքը մտել է թաղապետարան, որտեղ «սեղան գցած քեֆ էին անում»: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում կրկին հրետակոծվել են հայկական թաղամասերը’