Փոխհրաձգություն սահմանի արևելյան ուղղությամբ․ Հայկական կողմն ունի զոհ եւ վիրավորներ

714

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

ՊՆ

Նախորդ հոդվածը«Ընդդիմության գույներով» սյուները ներկած մարդը երկու տարվա կալանքի է դատապարտվել
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Մղձավանջ, մղձավանջ մինչեւ վերջ