‘Թոխմախի Մհերը քվեարկում է ուրիշի փոխարեն և լկտիաբար ստում, որ նման բան չի արել (տեսանյութ)’

1311

Պետական բյուջեի նախագիծը Հանրապետական կուսակցության պատգամավորներն ընդունեցին միմյանց փոխարեն քվեարկելով: Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, ուրիշի փոխարեն քվեարկում էր ցուցադրաբար՝ նկատելով, որ տեսախցիկները ֆիքսում են իր քվեարկությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այնուհետև, լրագրողների հարցին, թե ինչու է ուրիշի փոխարեն քվեարկում, նա պատասխանում է, որ նման բան չի արել:

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի՝ ԱԺ-ի կայքում տեղադրված կենսագրականում նշված է, որ վերջինս արժանացել է մի շարք մեդալների: Մասնավորապես.

պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ, 1996թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2004թ.), (ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն ևկազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները,ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության,զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնականխիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման ևամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), «Անանիա Շիրակացի» (2006թ.), (Շնորհվում էտնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառուգործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալովպարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները):  «Ազատագրում»  ՀԿ կողմից` «Հաղթանակ» (2012թ.), ռուսական «Հայրենիքի պաշտպան» (2012թ.) մեդալներով: 2008թ.արժանացել է  «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին:   

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի արձագանքը՝ կառավարության պատասխանին. Ո՞ւմ հայտնի չեն մենաշնորհ ունեցողների անունները ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը ԱԺ-ում կքննարկվի Կոնգրեսի նախաձեռնած ԱԺ հակամենաշնորհային որոշման նախագիծը ‘