‘Թոխմախի Մհեր. Մեզ ֆինանս պետք չի, հարգանք ու պատիվ ա պետք. Մամուլ’

4367

Երևանի ավագանուն իր որդու անդամակցությունը Թոխմախի Մհերը՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, մեծ հաջողություն չի համարում: Ավելին՝ նա իր ընտանիքի համար դա վիրավորական է համարում և մինչ ընտրությունները վստահեցնում էր, որ որդու ընդգրկվելն ընտրական տեխնոլոգիա է, ոչ ավելին, նա ավելիին է արժանի: Սակայն որդին շարունակում է մնալ ավագանու շարքերում:

«Հրապարակը» նշում է. «Մտածեցինք՝ «Նաջարյանը» փոշմանել է, սակայն պարզվեց՝ դեռ երկմտում է. «Հլը որոշված չի, ո՞նց ասեմ, քյասար, մենք տրամադրված էինք, որ չմնար, բայց եսիմ»: Փողի կարի՞ք ուներ, որ չի ուզում հասարակական հիմունքներով աշխատի որդին: «Դե, մեզ ֆինանս պետք չի, ընդամենը հարգանք ու պատիվ ա պետք… Ամեն դեպքում, դա ընտանյական գաղտնիք ա, շատ չեմ ուզում խոսալ դրա մասին… ես չեմ ուզում… Լինի, որ ի՞նչ, երիտասարդ տղա ա, պատրաստված տղա, մնա ստեղ, ի՞նչ ա տալու իրան»:

Երբ հիշեցրինք, որ Աշոտ Աղաբաբյանի որդին էլ է այդ ֆրակցիայում, և հայրը շատ հպարտ է, Սեդրակյանը նետեց. «Աշոտը պետք է հպարտ լինի, բա հպարտ չլինի՞…դե հարցեր կան, էլի»:

Նախորդ հոդվածը‘Վատ լուրեր՝ «փուլային տարբերակով». Ջուրը ևս թանկանում է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հուսահատություն ենք արտածում’