‘Թոմաս դե Վաալ. Ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլի մասին դեռ վաղ է խոսել’

747

Չնայած Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են դրվել` ռուս-թուրքական հարաբերությունների արմատապես նոր փուլի մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի գծով փորձագետ, Քարնեգի հիմնադրամի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը:

«Էներգետիկան հատուկ ոլորտ է, որն ընդհանուր հարաբերություններ չի սահմանում: Նախագահներ Էրդողանը և Պուտինը, իհարկե, ընդհանուր լեզու են գտել որոշ հարցերի առնչությամբ: Երկուսի մոտ էլ Արևմուտքի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում»,- ասել է նա:

Ըստ որում, բրիտանացի փորձագետը գտնում է, որ շատ կարևոր այլ հարցերի առնչությամբ, Օրինակ` Սիրիայի և Ղրիմի, Մոսկվան և Անկարան ուղիղ հակադիր դիրքորոշումներ ունեն: Թոմաս դե Վաալը նշել է, որ Կովկասի համար ռուս-թուրքական ավանդական պայքարը ոչ մի տեղ չի կորչել և այսօր էլ առկա է` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն 2 մլն դոլարը վաճառել է 449.79 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզի Այգեձոր գյուղում շաքարավազը վաճառվում է 1100 դրամով. Խանութի տերը սպասում է Հովիկ Աբրահամյանի՞ն’