‘Թոմաս Մելիա. «Բաքուն պետք է դադարեցնի ճնշումները մամուլի նկատմամբ»’

990

Վարշավայում մարդու իրավունքներին նվիրված համաժողովում ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան, անդրադառնալով Ադրբեջանում ազատ արտահայտման իրավունքի հետ կապված իրավիճակին, նշել է, որ ինտերնետի նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելը, ներառյալ` ստի և կեղծիքի համար քրեական պատասխանատվության սահմանումը, ավելի կբարդացնեն իրավիճակն այդ երկրում, որտեղ արդեն մի քանի լրագրողներ և բլոգերներ ազատազրկված են:

Ինչպես հայտնում է «Թուրան» լրատվական գործակալության վաշինգթոնյան թղթակիցը, Թոմաս Մելիան նշել է, որ շարունակվում են հետապնդումները լրագրողների նկատմամբ  և հիշեցրել է Խադիջա Իսմայլովայի և ևս մի քանի բլոգերների հետ կապված իրավիճակը:

Պետքարտուղարի տեղակալը հայտարարել է. «Մենք կոչ ենք անում իշխանություններին հետաքննել այս բոլոր փաստերը, ինչպես նաև խնդիրները՝ կապված Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման, նաև մի շարք այլ ադրբեջանալեզու լրատվամիջոցների հետ»:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին Բաքվում  ընդունել պետքարտուղարության՝ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը, որն ավելի վաղ կտրուկ քննադատել էր Բաքվին՝ քաղաքացիական իրավունքների ոտնահարման համար:

Նախորդ հոդվածը‘«Давай, до свидания» հոլովակի հեղինակը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘2014-ի աշնանը կայանալիք եպիսկոպոսաց ժողովը «կբացի սրբացման դուռը»’