Թոմաս Մյուլեր․ Գերմանիան ուժեղ մրցակից չի ունեցել խմբում

535

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է 9։0 հաշվով հաղթանակը Լիխտենշտեյնի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում։

«Եկեք իրականությանը օբյեկտիվորեն վերաբերվենք։ Գերմանիայի հավաքականն իսկապես ուժեղ մրցակիներ չի ունեցել խմբում։ Բայց մենք վստահ հաղթանակի հասանք, ֆանատները հաճույք ստացան, գերազանց երեկո էր»,- Թոմաս Մյուլերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

J խմբում Գերմանիայի հավաքականը 9 խաղում վաստակել է 24 միավոր եւ ապահովել առաջին տեղն ու եզրափակիչի մրցաշարի ուղեգիրը։ Երկրորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է՝ 15 միավոր։ Ռումինիան ունի 14, Հայաստանը՝ 12 միավոր։ Վերջին տուրում Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 14-ին Երեւանում կհյուրընկալվի Հայաստանի հավաքականին։

Նախորդ հոդվածըԵրկու պատերազմների տարբերությունն ու անտարբերությունը․ Մեդիալաբ
Հաջորդ հոդվածըՊրեմիեր լիգա. Ամսվա լավագույն խաղացողը