‘Թոմաս Մյուլեր. «Բավարիան» պետք է նվաճի Չեմպիոնների լիգան’

751

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նշել է, որ «Բավարիան» պետք է հաղթի ոչ միայն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դիմակայությունը «Արսենալի» հետ, այլ նաեւ ամբողջ մրցաշարը:

«Չեմ մտածում անցած մրցաշրջանի համար վրեժխնդրության մասին: Ցանկանում եմ միայն հնարավորինս արագ հաղթել: Ավելին, մեր նպատակն այս մրցաշրջանում նորից եզրափակիչ հասնելն է: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում եւ «Արսենալի» հանդեպ վախի ոչ մի զգացում չունենք: Մենք փորձում ենք առավելագույնին հասնել ցանկացած խաղում:

Եվրոպայում մենք կարող ենք ցանկացած թիմի հետ խաղալ: Վերջին երեք տարիները ցույց տվեցին, թե ինչի կարող ենք հասնել: Մենք ցանկանում ենք հաղթել «Արսենալին»: Կարեւոր չէ, երբ եւ որտեղ, բայց պարտավոր ենք»,- նշել է Մյուլերը:

Հիշեցնենք, որ «Արսենալ» — «Բավարիա» հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘«Մատը տարավ-բերեց իր անձնագրի մեջ դրված ընտրակնիքի վրայով, եւ… կնիքն անհետացավ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել ոստիկանությունից’