‘Թոմաս Վերմալեն. «Մտադիր եմ, որքան հնարավոր է շուտ հարմարվել «Բարսելոնա»-ում»’

1042

Բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով արդեն բարեհաջող բուժզննում է անցել «Բարսելոնա»-ում, մտադիր է  որքան հնարավոր է շուտ հարմարվել իր նոր թիմին: Այդ մասին ֆուտբոլիստը հայտարարել է կատալոնական ակումբի մամուլի ծառայության հետ ունեցած հարցազրույցի ընթացքում:

 2009 թվականից մինչև 2014 թվականը «Արսենալում» հանդես եկող ֆուտբոլիստը 5 տարով պայմանագիր կկնքի «Բարսելոնա»-ի հետ: 

«Շատերի համար երազանք է հանդես գալ այսպիսի ակումբում: Այստեղ հնարավորություն կա խաղալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին: Դա  ինձ համար մեծ պատիվ է»-ասել է ֆուտբոլիստը:

Պաշտպանության դիրքի բելգիացի ֆուտբոլիստը վստահ է, որ «Բարսելոնա» տեղափոխությունը կоգնի իրեն դառնալու ավելի ուժեղ: Նա ավելացրել է նաև, որ չի վախենում ճնշումներից:

«Ես խաղացել եմ «Արսենալ»-ում և չեմ կարծում, որ այդ իմաստով այստեղ տարբեր կլինի: Մտադիր եմ շուտ հարմարվել թիմին, ինձ համար оտար լեզվին, իմ թիմակիցներին և մարզիչներին»,-նշել ֆուտբոլիստը:

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով Վերմալենը «Բարսելոնա» է տեղափոխվել 15 մլն ֆունտով:

Նախորդ հոդվածը‘Բրունո Ալվեշը քիչ էր մնում լուրջ վնասվածք հասցներ Դիեգո Կոստային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանու Ռոնալդուն, Տոնի Կրոսը և Խամես Ռոդրիգեսը հանդես կգան Եվրոպայի սուպերգավաթի հանդիպման մեկնարկում ‘