‘Թոմ Ջոնս. Սեռական ոտնձգությունները երգի ոլորտում էլ են սովորական բան ‘

21493

Ամերիկացի հռչակավոր երգիչ Թոմ Ջանսը հայտարարել է, որ պաշտոնական դիրքի չարաշահումներն ու սեռական ոտնձգությունները, որոնց՝ Հոլիվուդում տարածվածության մասին վերջերս շատ է խոսվում, սովորական բան են երաժշտության աշխարհում եւս: Նրա խոսքով, այն մեղադրանքները, որոնք հնչում են այժմ, հնարավոր է, պետք էր հնչեցնել շատ տարիներ առաջ:
«Նույն բաները տեղի են ունենում ձայնագրման ինդուստրիայում: Միշտ էլ եղել են մարդիկ, որոնք պատմել են, որ իրենց համոզել են քիչ հաճելի հարաբերությունների մեջ մտնել հանուն սկավառակի ձայնագրության, նույն կերպ, ինչպես դա արել են ֆիլմում նկարահանվելու համար», — BBC-ի հետ զրույցում քննարկելով հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի անձի շուրջ ծավալվող սկանդալը, ասել է նա:

Թոմ Ջոնսն ասել է, որ այն ամենը ինչ այս խնդրի շուրջ վերաբերում է կանանց, վերաբերում է նաեւ տղամարդկանց:

Նախորդ հոդվածը‘Վինչենցո Մոնտելլա. «Միլանը» պետք է ընդունի քննադատությունը»’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆինյա Ալկանտարան չի պաատրաստվում հեռանալ «Բարսելոնա»-ից’