‘Թոմ Քրուզը փակել է Լոնդոնի կենտրոնը’

1292

Թոմ Կրուզը ժամանակավորապես «փակել» է Լոնդոնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Հանրահայտ Տրաֆալգարյան հրապարակը մի քանի ժամով փակ էր  «Բոլորս մահկանացու ենք» (\”All You Need Is Kill\”) ֆիլմի նկարահանումների պատճառով:

Քրուզը ուղղաթիռով վայրէջք է կատարել հրապարակում: Նա զինվորական համազգեստով էր: Լոնդոնի կենտրոնում հայտնվել են նաեւ տանկեր եւ զինվորականներ: Քաղաքը հուրերին դիմավորել է իսկական բրիտանական՝ խոնավ ու քամոտ եղանակով:

Ֆիլմը էկրան կբարձրանա 2014-ին: Թոմ Քրուզից բացի, ֆիլմում նկարահանվել են նաեւ Էմիլի Բլանտը եւ Բիլ Պակստոնը:

Ֆիլմը պատկերում է ոչ հեռավոր ապագան, որտեղ այլմոլորակայինների ռասան դաժան հարձակում է գործում Երկրի վրա՝ հողին հավասարեցնելով խոշոր քաղաքներ եւ ոչնչացնելով միլիոնավոր մարդկանց: Աշխարհի ոչ մի բանակ ո՛չ իր արագությամբ, ո՛չ դաժանությամբ, ո՛չ էլ ապագան կանխատեսելու ունակությամբ չի կարող համեմատվել զինված այլմոլորակայինների ու նրանց տելեպատ հրամանատարների հետ: Երկրի զորքերը համախմբում են իրենց ուժերը՝ վերջին կռիվը տալու տիեզերական զավթիչների դեմ, գիտակցելով, որ նահանջի ճանապարհ չունեն:

Փոխգնդապետ Բիլլ Քեյջը (Քրուզ) վառոդի հոտը չառած զինվորական է, որին առանց նախապատրաստելու եւ մի կարգին զինելու՝ նետում են մարտադաշտ՝ փաստացի մահվան դատապարտելով: Հաշված րոպեներ անց Քեյջին սպանում են, բայց նա հասցնում է խլել եկվոր հակառակորդի կյանքը: Եվ կատարվում է անհնարինը՝ նա արթնանում է նույն դժոխային օրվա սկզբին, եւ ստիպված է լինում կռվել ու մեռնել՝ նորից ու նորից…

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում հրդեհի հետեւանքով առնվազն 14 հաշմանդամ է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ալեքսեյ Բալաբանովը երիտասարդ Ստալինի մասին ֆիլմ կնկարահանի ‘