‘Թոնի Էբոթը կարող է զրկվել Ավստրալիայի վարչապետի և իշխող կուսակցության առաջնորդի պաշտոններից’

1021

Ավստրալիայում իշխող Լիբերալ կուսակցության պատգամավորները եկող շաբաթվա սկզբին քվեարկության կդնեն իրենց առաջնորդի՝ երկրի վարչապետ Թոնի Էբոթի վստահության հարցը: Այդ մասին հայտնի է դարձել ուրբաթ, այն բանից հետո, երբ Արևմտյան Ավստրալիայից պատգամավոր Լյուք Սիմփքինսը հայտարարել է, որ փետրվարի 10-ին, երբ դաշնային խորհրդարանը վերսկսի աշխատանքը, ինքը բարձրացնելու է վարչապետի վստահության հարցը:

Էբոթի կուսակիցներն արդեն վաղուց են նրան քննադատում որոշումները ծածուկ կերպով կայացնելու և ուրիշների կարծիքն արհամարհելու մեջ, սակայն մինչև վերջերս նման մեղադրանքներն անանուն բնույթ էին կրում: Դրությունը փոխվեց այն բանից հետո, երբ հունվարի վերջին վարչապետը հայտարարեց, թե Ավստրալիայի Օրդենի նոր ասպետ է դառնալու Մեծ Բրիտանիայի թագուհու 93-ամյա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը: Այդ նորությունը չափազանց բացասաբար ընդունվեց ավստրալական հասարակության կողմից, ընդ որում՝ ամենից շատ զայրացրել էր այն փաստը, որ Էբոթն այդ «կադրային հարցը» որոշել էր, փաստորեն, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում նշել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազ. Յանուկովիչը 6 մլրդ դոլարի վնաս է հասցրել Ուկրաինային’