Թոնի Ռադաքին․ «Ռուսաստանն արդեն «ռազմավարական տեսակետից» տանուլ է տվել պատերազմը»

371

Ռուսաստանն արդեն իսկ «ռազմավարության տեսակետից» տանուլ է տվել պատերազմը՝ մեծ կորուստներ կրելով և ուժեղացնելով ՆԱՏՕ-ն, որին ցանկանում են միանալ Ֆինլանդիան և Շվեդիան, հայտարարել է  Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար Թոնի Ռադաքինը։

«Դա Ռուսաստանի կողմից սարսափելի սխալ էր։ Ռուսաստանը երբեք իր վերահսկողության տակ չի առնի Ուկրաինան»,- ասել է բարձրաստիճան սպան։

Ռադաքինը ենթադրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական հաջողությունների հասնել առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն դրա համար նա արդեն ստիպված է եղել օգտագործել իր բանակի գրեթե 25 % հզորությունը։ Նման բարձր գնով է նա կարողացել զավթել տարածքի աննշան մասը՝ այդ ընթացքում ստանալով գրեթե 50 հազար  զոհ ու վիրավոր, հավելել է Ռադաքինը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Ուկրաինային անհապաղ տալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ»