‘Թոշակները կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից. Նախարար’

982

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ կենսաթոշակներն այսուհետ` սեպտեմբեր ամսվանից, կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած:

Նախարարը տեղեկացրեց, որ 2013 թ. հունիսից ներդրվել է նոր էլեկտրոնային համակարգ, ստեղծվել են տեղեկատվական շտեմարաններ: Դրանցում ճշգրտվել են կենսաթոշակառուների ցանկերը, ինչի հետեւանքով որոշ խնդիրներ են առաջացել: Ներկայում, ըստ նախարարի, մոտ 200 կենսաթոշակառուի խնդիր դեռեւս առկա է: Այս մասին գրում է top-news.am-ը:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կողմից արձակված գնդակից զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենը յուրացրել է 6 աշխատողի աշխատավարձ’