‘Թունավորում շմոլ գազից’

852

«Արաբկիր» Բ/Կ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում հոկտեմբերի 28-ին, ժամը 02.30-ին և ժամը 02.35-ին հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Արփինե Ս.-ն և նրա դստրերը` 1996 թ. ծնված Մարիաննա Ե.-ն և 1999 թ. ծնված Նորա Ե.-ն:

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, պարզվել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 22.20-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են տանը` լոգանք ընդունելու ժամանակ` շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

 

Նախորդ հոդվածը‘Հայկ Մարության. Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում ՄՄ’
Հաջորդ հոդվածը‘Վրաերթ հետընթաց կատարելիս. Հետիոտնը մահացել է’