‘Թունավորվածներից մեկը հոսպիտալացվել է ‘

771

Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել են աղիքային խանագրման երևույթներով դեպքեր, որի կապակցությամբ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և ձեռնարկվել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Հաղորդում է ԱՆ մամլո ծառայությունը:  Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սռտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» ԲԿ: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված բակային համայցի արդյունքում առկա է երեք հիվանդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է:

Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:

 

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը Եգիպտոսում ավելի ու ավելի է սրվում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը որտեղի՞ց գիտի, որ մսխումները կազմում է հենց 200-300 միլիոն դրամ ‘