‘Թունիսում ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը’

1151

Թունիսում, մայրաքաղաքի կենտրոնում, Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու՝ Շառլ դը Գոլ փողոցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ութ հոգի վիրավորվել է, հաղորդել է երկրի ՆԳՆ-ն։

Պայթուցիկ սարքը ոստիկանական ավտոմեքենայի մոտ  գործի են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ։

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Իսկ հինգշաբթի օրը հիվանդանոց տեղափոխված նախագահ Բեջի Քաիդ Էս Սեբսիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

92-ամյա Էս Սեբսին Թունիսի նախագահն է դարձել 2014 թ․, մինչ այդ՝ 2011 թ․, նա եղել է երկրի վարչապետը, տարբեր տարիների զբաղեցրել է ԱԳՆ, ՆԳՆ և ՊՆ ղեկավարների պաշտոնները։

Բեջի Քաիդ Էս Սեբսին ամենատարեց գործող նախագահն է։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Իսկոյին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Վալենսիայի» դարպասապահը տեղափոխվեց «Բարսելոնա»’