‘Թունիսում FEMEN-ի 19-ամյա ակտիվիստուհին մահվան է դատապարտվել’

974

Femen-ի թունիսյան մասնաճյուղի ակտիվիստ Ամինա Թայլերը մահվան է դատապարտվել այն բանի համար, որ Facebook-ում հրապարակել է իր կիսամերկ՝ տոպլես լուսանկարը: Մինչեւ գոտկատեղ մերկացած աղջկա մարմնի վրա գրված է՝ «իմ մարմինը պատկանում է միայն ինձ եւ որեւէ մեկի պատիվը չի ներկայացնում» եւ «Fuck your morals»: Թունիսի հոգեւոր առաջնորդը ֆեթվա (հրովարտակ) է հրապարակել՝ նշելով, որ պետք է Ամինային մտրակել, ապա՝ քարկոծելով մահվան հասցնել:  ուսանողուհու դեմ ֆեթվան ընդամենը նրա վարքը պարսավող հայտարարություն չէ: Թունիսում, որտեղ կրոնական արմատականությունը հաճախ բռնությամբ է ուղեկցվում, սա կարող է աղջկա մահվան պատճառ դառնալ

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Հայաստանը և Զամբիան արդյունավետորեն են համագործակցում’
Հաջորդ հոդվածը‘Գորան Պանդեւ. ՖԻՖԱ-ի ներկայացրած փաստաթղթում ստորագրությունը իմը չէ’