Թունիս․ Քաղաքական ճգնաժամ՝ համաճարակի ուղեկցությամբ

518

Թունիսի մայրաքաղաք զորքեր են մտցվել՝ նախագահ Կաիս Սաիդի մի շարք որոշումներից հետո, որն աշխատանքից հեռացրել է վարչապետին, պատգավորական անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանականներին, իսկ խոսնակին արգելել է լքել երկիրը։

Պետության ղեկավարը համապատասխան հրամանագրերն ստորագրել է հակակառավարական և հակախորհրդարանական բողոքի ցույցերի ֆոնին, որոնք երկրում ծավալվել են հանգստյան օրերին, Թունիսի անկախության 64-ամյակի առթիվ։

«Մենք այդ որոշումենրը կայացրել ենք և նորերը կկայացնենք՝ որպես սահմանադրությամբ նախատեսված  հրամանագրեր, այնքան ժամանակ, քանի դեռ Թունիսում չի վերահաստատվել հանրային համաձայնությունը, և քանի դեռ մենք չենք փրկել պետությունը»,- նախազգուշացրել է նախագահ Սաիդը։

Ընդդիմությունն արդեն նախագահի գործողությունները  հեղաշրջում է որակել։

Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են լուծարել խորհրդարանը, դատել կոռուպցիոներներին և պատասխանատվության կանչել նրանց, ովքեր մեղավոր են համաճարակային իրավիճակի վատթարացման համար։

Թունիսը աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում կորոնավիրուսից մահացության մակարդակով։ Իշխանությունները խոստովանել են, որ հիվանդանոցների համակարգը փլուզվել է։ Նախագահը խոստացել է, որ ճգնաժամի կառավարումը կստանձնի բանակը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՖրանսիա․ Սանիտարական անցաթուղթ՝ մեծահասակների համար
Հաջորդ հոդվածըԿիպրոսի նախագահը չի առաջադրվի երրորդ ժամկետի համար