‘Թուրան. «Սուարեսը հրամանատար է, Մեսսին՝ բոսս, Նեյմարը՝ եղբայր»’

1155

«Բարսելոնայի» նորեկ Արդա Թուրանը խոսել է թիմակիցների հետ հարաբերությունների մասին:

-Ինյեստան իմ կուռքն է, նա հիանալի ֆուտբոլիստ է: Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց Անդրեասն աննկարագրելի է: Նրանց հետ խաղալը, նրանց գործողություններին հետևելն անչափ հաճելի է: Մեսսիի հետ ամբողջովին այլ ֆուտբոլ ես խաղում:

Նեյմարը շուտով դառնալու է նոր Մեսսի: Թիմում իմ լավագույն ընկերները Նեյմարը, Ալվեսը և Բուսկետսն են: Սուարեսը հրամանատար է, Մեսսին հանգիստ տղա է, բայց բոսս է, իսկ Նեյմարն ինձ համար եղբոր պես է: Իմ գալուց հետո ոչ ոք ինձ հետ կապված կատակներ չի արել. բոլորը վախենում են, որ ես խաղակոշիկ կնետեմ,-Թուրանի խոսքը մեջբերված է «Cadena Ser»-ից:

Նախորդ հոդվածը‘Լեմպարդ. ««Չելսիին» նոր ուժ է հարկավոր» ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Ոչինչ չի կարող ծնկի բերել ինձ»’