‘
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի Պոմպինո Բիչ ծովափնյա հատվածում հայտնաբերվել է թուրինջի (գրեյֆրուտ) մեծությամբ հսկայական մի ակնախնձոր: Այն անցած չորեքշաբթի օրը գտել է տեղաբնակներից մեկը` Ջինո Կովաչի անունով: Ամերիկացի մասնագետները դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կենդանու է պատկանում այդ օրգանը` ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ գրում է The Sun Sentinel-ը:
Գտածո ակնախնձորն այժմ պահվում է ֆորմալինի մեջ եւ հետազոտվելու է Ֆլորիդայի Ձկան եւ վայրի բնության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների կողմից, որը տեղակայված է Սենտ-Պիտերսբուրգում:
Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ կենդանու է պատկանում ափ նետված այս հսկայական ակնախնձորը:
‘