‘Թուրին քաղաքի ղեկավար խորհուրդը հրաժարվել է Ալեսանդրո Դել Պիերոյին ճանաչել պատվավոր քաղաքացի’

693

Իտալական Թուրին քաղաքի ղեկավար խորհուրդը հրաժարվել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյին  ճանաչել պատվավոր քաղաքացի: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport–ը։

Քաղաքի չինովնիկները 20 ձայնի տարբերությամբ դեմ են քվարկել ճանաչված ֆուտբոլիստին այդ տիտղոսը շնորհելու առաջարկին։

Հիշեցնենք, որ Դել Պյերոն ծնվել է Կոնելյանո քաղաքում։ Ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Պադովայում», ապա 1993–ից 2012 թվականը հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսի» կազմում, այդ ընթացքում դառնալով «Ծեր Սինյորայի» խորհրդանիշը։

Նախորդ հոդվածը‘ Կասիլյասը հերթական ռեկորդն է գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Խաշ՝ Սերժ Սարգսյանի հետ’