‘Թուրքագետ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Անկարան ավելի հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կձևացնի ‘

685

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պաշտոնական Անկարան ավելի հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կձևացնի: Դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Դժբախտաբար, հայկական սփյուռքն այսօր գործում է անջատ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիանալի հասկանում է և փորձում օգտվել դրանից, սփյուռքի ոչ մեծ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելով աշխարհի տարբեր երկրներում, իսկ այնուհետև փորձում է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը, թե իբր հայ-թուրքական հարաբերություններում առաջըթնաց է արձանագրվել», — ընդգծել է թուրքագետը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. 98%-ը դեռ չի նշանակում կոնսենսուս’
Հաջորդ հոդվածը‘Զիմբաբվեի նախագահը ցրել է իր մահվան մասին կասկածները’