‘Թուրքական ակումբը հայտնվել է զավեշտալի իրավիճակում’

889

Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մենեմենսպոր» ակումբը հայտնվել է զավեշտալի իրավիճակում՝ կատարելով սխալ տրանսֆեր։

Ակումբը հայտարարել էր Պորտուգալիայի երրորդ լիգայում հանդես եկող «Ալկոշետենսե» ակումբի գամբիացի հարձակվող Ալֆա Ջալոուին ձեռք բերելու մասին։ Կողմերն արագ համաձայնության էին հասել եւ կնքել պայմանագիր։

Սակայն մեկ օր անց թուրքական ակումբը խզել է պայմանագիրը։  «Մենեմենսպորում» հասկացել են, որ այլ ֆուտբոլիստի են ձեռք բերել՝ շփոթելով նրան գամբիացի Լամինա Ջալոուի հետ, որը խաղում է իտալական Սերիա Բ-ի «Սալերնիտանա» ակումբում եւ ներկայացնում է Գամբիայի ազգային հավաքականը։

Նախորդ հոդվածը‘Նեյմարը մարզվում է անհատական ծրագրով եւ ՊՍԺ-ի հետ չի մեկնել Դրեզդեն’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’