‘«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը մխրճվել է թռչունների երամի մեջ’

867

«Թուրքական ավիաուղիների» (Turk Hava Yollari) ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Ստամբուլ-Անկարա երթուղով, մխրճվել է թռչունների երամի մեջ, այսօր հաղորդել է Sabah թերթը: Բախման արդյունքում վնասվել է ինքնաթիռի շարժիչը, և այն ստիպված է եղել վերադառնալ Ստամբուլի օդանավակայան: Հաղորդվում է, որ 110 ուղևորներից ոչ մեկը չի տուժել, նրանք բոլորն Անկարա են մեկնել այլ չվերթով, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ռեկտորի օգնականը դասադուլավորներին կոչ է արել հեռանալ (թարմացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում մեկնարկել են միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» և Իրանի բանակցությունները’