‘Թուրքական բանակը կրակ է բացել՝ ի պատասխան Սիրիայի տարածքից արձակված հրետակոծության’

955

Սահմանամերձ Հաթայ նահանգում ականանետից արձակված ռումբի պայթյունից հետո շաբաթ առավոտյան թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ, հաղորդել է նորությունների NTV հեռուստաալիքը:

Ըստ  հեռուստաալիքի՝ «Սիրիական տարածքից արձակված արկն ընկել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Գյուվենչ գյուղի վրա: Զոհեր չկան: Թուրքական բանակն անմիջապես պատասխանել է հրետակոծությամբ»:

Ուրբաթ երեկոյան ևս թուրքական բանակը կրակ էր բացել սիրիական տարածքի ուղղությամբ, նշում է հեռուստակայանը: 

Նախորդ հոդվածը‘Մեսի. Այն տեղեկությունները, որ ես հայր եմ դարձել, ճիշտ չեն’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Լեւոն Արոնյանի 30-ամյակն է’