‘Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով’

974

Թուրքական Ensonhaber կայքը տեղեկացնում է, որ Ստամբուլի «Գալաթասարայը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին:

Կայքը գրում է, որ «Գալաթասարայը» երկար ժամանակ փորձում էր թիմ հրավիրել բրազիլացի Կակային, սակայն այժմ մտադիր է աշխատել Մխիթարյանին ձեռք բերելու ուղղությամբ:

Ensonhaber-ը Մխիթարյանին համարելով բարձրակարգ ֆուտբոլիստ, նշում է, որ նրան իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն մի քանի հայտնի ակումբներ, մասնավորապես՝ նաեւ գերմանական «Բորուսիան» (Դորտմունդ) եւ «Շալկեն»: Կայքը ներկայացրել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մարզական կարիերան, նվաճումները, Հայաստանի հավաքականում եւ «Շախտյորում» նրա մրցելույթների վիճակագրական տվյալները:

Նախորդ հոդվածը‘Պատրիարք Կիրիլը՝ թանկարժեք իտալական կահույքի մեծ սիրահար ‘
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի փուչիկը` «Հանրապետության» համար փրկօղակ ‘