‘Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ ՌԴ-ն հարավային սահմաններում հակաօդային պաշտպանության հենակետեր է տեղադրում’

918

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ՌԴ  զինված ուժերը հարավային սահմաններում հակաօդային պաշտպանության հենակետեր են տեղադրում: Ընդ որում՝ շեշտվում է, որ Ռուսաստանի նման քայլը պայմանավորված է Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության օբյեկտի աշխատանքների հետ:

«Հյուրիեթ» պարբերականը գրում է, որ ռուսական պաշտպանական համակարգերի նշանակետը  Թուրքիան է լինելու: Սակայն ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝  C-400  համակարգի նպատակը Վրաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի սահմանի ամրապնդումն է, իսկ հակահրթիռային պաշտպանության մասին չի հիշատակվում:

Նախորդ հոդվածը‘Բառոզուն, Ռոմփեյը և Շուլցը կստանան Եվրամիության Նոբելյան մրցանակը’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր կիբեռհակառակորդների թվում են Ռուսաստանը և Իրանը’