‘Թուրքական ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքների’

887

Թուրքական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների, շաբաթ օրը հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Կիլիչդարօղլուի խոսքերով՝ մարդիկ  լարված են և սաստիկ հոգնել են վերջին օրերի դեպքերից: Նա նաև հայտարարել է, թե Թուրքիայում կան խմբավորումներ, որոնք շահագրգռված են, որ հեղաշրջում տեղի ունենա:

Հիշեցնենք, որ , արդեն տասն օր է՝ շարունակվում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակա Գեզի պուրակը վերակառուցելու դեմ բողոքով սկսված ցույցերը, որոնք հետո քաղաքական բովանդակություն ստացան:

 Ի դեպ, Dogan գործակալությունը տեղեկացրել է, որ այսօր գիշերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հրդեհ է բռնկվել, ծուխը պատել է պուրակի տարածքը, որտեղ ցուցարարներն էին հավաքված: Ցուցարարները կրակմարիչների օգնությամբ հանգցրել են կրակը, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 8-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ակտիվ ստեղծագործման ժամանակը’