‘Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ռումբի մասին հայտնած ուղևորը ձերբակալվել է (տեսանյութ)’

846

Ստամբուլ-Անթալիա ուղևորափոխադրումն իրականացնող Onur ավիաընկերության ինքնաթիռը ռումբի կասկածանքով արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, տեղեկացնում է Haberturk-ը։

 Ինքնաթիռի ուղևորներից մեկը հայտարարել է, թե ինքնաթիռում ռումբ կա, ինչից հետո օդաչուները ստիպված են եղել վերադառնալ։ Օդանավակայանում ինքնաթիռը զննության է ենթարկվել, իսկ ռումբի առկայության մասին հայտարարած ուղևորը ձերբակալվել է։

Ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, սակրավորներն ինքնաթիռում ռումբ են փնտրել, սակայն՝ ապարդյուն։

Ձերբակալվելուց հետո ուղևորը հայտարարել է, թե քրդերը հացադուլ են անում քուրդ կալանավորների համար, իսկ թուրք զոհված զինծառայողների համար չեն անում, դրա համար էլ նա նման քայլի է դիմել։

Չի բացառվում, որ ինքնաթիռի ուղևորը հոգեկան խնդիրներ է ունեցել:

video
 
Աղբյուրը՝ tert.am

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանով հետաքրքվածների թիվն ավելանում է’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը խոշոր նավթագազատար տարածք է գրավել’