‘Թուրքական ոստիկանությունը ազատ է արձակել դավադրության գործով ձերբակալվածներից ոմանց’

908

Կիրակի օրը թուրքական ոստիկանության իրականացրած ռեյդերի արդյունքում ձերբակալվել էր 29 մարդ, այդ թվում՝ թուրքական խոշոր Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին, Samanyolu մեդիախմբի ղեկավար Հիդայեթ Քարաջան, հեռուստատեսային հաղորդումների սցենարիստ Մակբուլե Չամը, Ստամբուլի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին պետ Թուֆան Էրհյուդերը և 13 նահանգների ոստիկանության ավագ սպաներ:

Ստամբուլի գլխավոր դատախազի գրավոր հայտարարության մեջ ասվում էր, որ «ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, կեղծիքի և զրպարտության մեջ»:

Երկուշաբթի օրը ձերբակալվածներից յոթն ազատ են արձակվել:

 Այսօր ոստիկանությունն ազատ է արձակել ևս չորս հոգու: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Դրեզդենում՝ ընդդեմ «Արևմուտքի իսլամացման»’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» գրոհային է դարձրել 350 երեխայի’