‘Թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը’

789

Հինգշաբթի երեկոյան Թուրքիայի ռազմաօդային ուժերը ներխուժել են Հունաստանի օդային տարածք, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը: Ինքնաթիռները կալանելու նպատակով օդ են  բարձրացել հունական ռազմական ավիացիայի օդանավեր:

Գործակալության հաղորդման համաձայն՝ թուրքական չորս ինքնաթիռներ խախտել են հյուսիսային Քիոս կղզու, իսկ ևս երեքը՝ հարավային Ռոդոս կղզու սահմանները: Ենթադրվում է, որ թուրքիական օդուժը մասնակցել է ծովային զինավարժությունների:

Հունաստանը մշտապես Թուրքիային մեղադրում է իր օդային, հազվադեպ՝ նաև ծովային սահմանները խախտելու մեջ: Երկու երկրները տարաձայնություններ ունեն Էգեյան ծովի շուրջ: Հունաստանը պաշտպանում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին՝ պայմանով, որպեսզի կարգավորվեն բոլոր հարաբերությունները Աթենքի հետ, հաղորդում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը կոչ է անում բացահայտել Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը՝ սադրանք’