‘Թուրքական «ASIMDER» կառույցն իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ զբոսաշրջիկների դեմ, ովքեր ծածանում են Հայաստանի դրոշը’

1207

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող «ASIMDER» կառույցն իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ զբոսաշրջիկների դեմ, ովքեր ազատ շրջում են Կարսում և Վանում ու ծածանում Հայաստանի դրոշը:

Ինչպես հայտնում է թուրքական «Haber3» կայքը, ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը դիմել է Կարսի ու Վանի իշխանություններին՝ բողոքելով, թե ինչու են նրանք թույլ տալիս, որ Հայաստանից ժամանած տուրիստական խմբերը Կարսի բերդում, Վանի Աղթամար կղզում Հայաստանի հիմնը երգեն և Հայաստանի դրոշը պարզեն:

«Ո՞վ է հայերին նման վստահությունը տվել, որ նրանք ազատ շրջում են Կարսի ու Վանի փողոցներով։ Եվ տեղի ունեցավ սարսափելին. հայկական Սփյուռքի և հայկական լոբբիի աջակցությամբ ակցիան իրականություն դարձավ Կարսի բերդում։ Հայաստանից եկած խմբի անդամները Կարսի պարիսպների վրա բարձրացրեցին Հայաստանի դրոշ և երգեցին Հայաստանի հիմնը։ Նույն բանը նրանք արել են Վանում։ Պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմ»,- հայտարարել է Գյուլբեյը։

Նախորդ հոդվածը‘Սպիտակ գվարդիա. Կու-կլուքս-կալնը գովազդվում է կոնֆետների օգնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ստի գյուտը. Երեք պատմություն ֆուտբոլի երկրպագուներին խաբելու մասին’