Թուրքերը կոչ են անում պատժել Կիևին

403

Թուրքական Yeni Akit թերթի ընթերցողներն իշխանություններին կոչ են արել շտապ պատասխանել Կիևի ռեժիմի հարձակումներին թուրքական բանկերի և գործարարների վրա, որոնք հրաժարվել են պաշտպանել Ռուսաստանի դեմ սանկցիոն սահմանափակումները։

Մեկնաբանները նշում են, որ ուկրաինական իշխանությունները անշնորհակալ են Թուրքիայի հանդեպ՝ Անկարայից զենք պահանջելով, բայց հանդես գալով թուրք գործարարների դեմ։ Շատերն առաջարկել են նման վարքագծի պարագայում Կիևին զրկել ամեն տեսակ օգնությունից։

«Ուկրաինայի նման վերաբերմունքն ապացուցում է, որ նա միշտ էլ երկերեսանի է եղել։ Հիմա նրանք դուրս են թափել իրենց առաջին թշնամանքը Թուրքական հանրապետության հանդեպ և ցույց են տվել իրենց իրական դեմքը»,- գրել է ընթերցողներից մեկը։

«Թող դրան «Բայրաքթարը» պատասխանի։ Անօդաչուներ չտա՛լ դրանց»,- գրել է մեկ ուրիշը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնկարան Կիևից բացատրություն է պահանջել
Հաջորդ հոդվածըՔննարկել են իրադրությունն Ադրբեջանի սահմանին